Խնայեք մինչև 70% Քարտի սպասարկման միջնորդավճարից՝ ձեռք բերելով Քարտն ավանդի դրամական
միջոցների ապահովվածության հիման վրա:
Մատուցե՛ք հաճելի անակնկալ ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր մտերիմներին:
Membership Rewards-ը պարգևատրումների ծրագիր է, որն American Express® ապրանքանիշի բացառիկ առավելություններից է։
Ձեր American Express® Blue Քարտով կատարած վճարային գործարքների դիմաց տրամադրվում են Membership Rewards միավորներ, որոնք հետագայում փոխարինվում են արժեքավոր նվերներով:
Ստացե´ք 1 MR միավոր Հայաստանում Քարտով կատարած յուրաքանչյուր 500 ՀՀ դրամ վճարումից։
Կուտակե´ք MR միավորներ ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր մտերիմներին տրամադրված կից քարտերով կատարված վճարումներից:
Պատվիրե՛ք ձեր American Express Blue Քարտը և անդամակցե՛ք Membership Rewards ծրագրին բոլորովին անվճար:
Membership Rewards ծրագրի իրականացման պայմաններին և պարգևատրումների տեսականուն ծանոթացեք այստեղ:
Կուտակված MR միավորները փոխանակե´ք նվերների հետ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոն +374 10 31 99
99 հեռախոսահամարով:
+374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր
փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:
American Express® Blue Քարտի հետ տրամադրվում է ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, որն իր մեջ ներառում է միաժամանակ մի
քանի տեսակի ապահովագրական ծածկույթներ:
American Express® Blue Քարտով կատարված գնումները պաշտպանված են գնային տատանումներից, առաքման ընթացքում վնասվելուց կամ կորստից, ինչպես նաև գնման պահից 120 օրերի ընթացքում ապահովագրված են վնասվելուց կամ գողությունից։
American Express® Blue Քարտով կատարված գնումների համար առևտրի/սպասարկման կետի կողմից տրամադրված երաշխիքային ժամկետը կրկնապատկվում է։
American Express® Blue Քարտն ունի անվտանգության բարձրագույն աստիճան, ինչպես նաև առանձին ապահովագրություն հնարավոր բոլոր տեսակի զեղծարարություններից:
Առավել մանրամասն տեղեկության համար ծանոթացեք ապահովագրական ծառայությունների սահմանաչափերին և ընդհանուր պայմաններին:
Ապահովագրական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոն +374 10 31 99 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ insurance@acba.am էլ. հասցեին և հայտնել միջադեպի մասին։ Ձեր կողմից ուղարկված նամակի և դրան կցված փաստաթղթերի ոչ լիարժեք կամ բացակայող փաստաթղթերի պարագայում, առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխան նամակով Ձեզ կտեղեկացվի այդ մասին, իսկ փաստաթղթերի լիարժեք լինելու պարագայում Ձեզ կտեղեկացվի Ձեր հայտին ընթացք տալու մասին։
Ձեզ համար գործում է նաև միջազգային աջակցության բարձրակարգ ծառայություն, որը մշտապես պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն որևէ երկիր մեկնելուց առաջ կամ ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև աջակցել բժշկական հաստատությունների, կորած փաստաթղթերի, թարգմանչի կամ իրավաբանի տրամադրման և բազում այլ հարցերում։
+374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր
փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:
Օժանդակություն ճանապարհին ծառայությունը նախատեսում է Քարտատիրոջ պատվերով խափանված մարդատար ավտոմեքենայի տարհանման ծառայության մատուցում Երևան քաղաքի տարածքում:
Երևան քաղաքում ավտոմեքենայով երթևեկելիս եղե՛ք առավել ապահով, քանի որ Դուք ունեք հնարավորություն տարեկան 2 անգամ անվճար պատվիրելու քարշակ ծառայություն՝ Ձեր նախընտրած հասցեով մեքենայի խափանման պարագայում:
Սակագները գործում են կանոնների շեղումով ծառայությունից օգտվել ցանկանալու պարագայում։
Ծառայությունը Քարտատիրոջը մատուցվում է անվճար, տարվա ընթացքում առավելագույնը 2 (երկու) անգամ։ Տարվա հաշվարկը կատարվում է Քարտը ձեռք բերելու օրվանից 1 (մեկ) օրացուցային տարի հիմքով և շարունակվում նույն սկզբունքով:
Տարեկան 2 (երկու) անգամ Ծառայության մատուցումը ներառում է ինչպես հիմնական, այնպես էլ կից Քարտատերերի համար մատուցված ծառայությունների հանրագումարը:
Ծառայությունը Քարտատիրոջը հասանելի է շուրջօրյա և իրականացվում է բացառապես վերջինիս կողմից +374 10 31 99 99 հեռախոսահամարով զանգահարելու միջոցով կատարված պատվերի հիման վրա:
+374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:
Ձեր հարազատները նույնպես կարող են օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք American Express® Blue Քարտի շնորհիվ, եթե պատվիրեք կից Քարտեր նրանց համար:
Ամեն անգամ, երբ կից Քարտի Քարտատերը կատարում է գործարք, դրա դիմաց կուտակվող MR միավորը ստանում եք Դուք:
Կից Քարտի Քարտատերերը կարող են լիարժեք օգտվել Քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից և ծառայություններից:
+374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:
American Express® Blue Քարտը կտրամադրվի Ձեզ նվազագույնը 180 000 և առավելագույնը 2,500,000 ՀՀ դրամ վարկային գծի հնարավորությամբ:
Վարկային միջոցներով կատարված յուրաքանչյուր վճարային գործարքի համար Ձեզ կտրամադրվի մինչև 50 օր անտոկոս ժամանակահատված, որի ընթացքում օգտագործված գումարի դիմաց տոկոսագումար չի հաշվարկվում։ Կատարված վճարային գործարքին հաջորդող ամսվա 21-րդ օրվանից սկսած՝ տոկոսագումարը կհաշվարկվի միայն օգտագործված և այդ պահի դրությամբ չմարված գումարի նկատմամբ:
Վարկային գծի առկայությունը չի խանգարի Ձեզ American Express® Blue Քարտին ունենալ սեփական միջոցներ դրական մնացորդի տեսքով և
օգտագործել դրանք:
Անվճար տրամադրվող SMS-տեղեկացում ծառայության շնորհիվ՝ Դուք յուրաքանչյուր գործարքից հետո կստանաք SMS տեղեկացում և կկարողանաք առավել ճկուն կառավարել Ձեր Քարտի միջոցները:
+374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր
փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:
Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, բիոմետրիկ անձնագիր և այլն)
Հանրային ծառայությունների համարանիշ կամ դրանից հրաժարման տեղեկանք